Ծնվել է 1950թ. հունվարի 2-ին, ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում: 1968-71թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժնում: 1992թ. հիմնադրել է Երևանի Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական ուսումնարանը: 1987-93թթ հայկական հեռուստատեսությամբ վարել է «Հեղինակներ-ստեղծագործություններ» հաղորդաշարը: Նկարչի գեղանկարչական և գրաֆիկական գործերին բնորոշ են գունային նուրբ երանգավորումները, քնարականությունը։ Գործերից են` «Մեր մեծերը», «Հայաստան», «Մաշտոցի որդիները», «Թախծոտ օր» (1975թ.), «Հեքիաթ» (1975թ.), «Մենավոր տնակը» (1976թ.), «Զարթոնք» (1979թ.), «Հին տներ» (1986թ.), «Լուսաբաց» (1988թ.), «Նոյը իջնում է Արարատից», «Հիսուսի պայծառակերպությունը», «Ինքնադիմանկարը», «Հայուհի», «Մտավորականը», «Տիեզերական սիմֆոնիա» և այլն: Նրա նախաձեռնությամբ Երևանում կառուցվել է Գրիգոր Լուսավորչի մատուռը: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Երևանում և այլուր: 1990թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: