Zark Foundation

Ղուկաս Լոռեցի

Ղուկաս Լոռեցի

Մատենագիր, գրիչ

29 մարտ, 1480 - 12 մայիս, 1561

Ղուկաս Հաղպատեցի
Ծնվել է Հաղպատ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1513-43թթ դասավանդել է Վաղարշապատի և Սանահինի դպրոցներում, ապա՝ Ծար գավառում, հռչակվել իբրև «մեծ րաբունապետ», «մեծ վարդապետ»։ Ընդօրինակել է քերականական մի ձեռնարկ, գրել սաղմոսների մեկնություններ, դավանաբանական երկ և «Քարոզգիրք»։ Վերջինս (հեղինակային ինքնագիրը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում) բաղկացած է 40 քարոզից՝ միահյուսված ժողովրդական զրույցներով, առակներով, ասացվածքներով, խրատներով։ Շոշափել է սոցիալական, ազգագրական, կենցաղային և այլ բնույթի հարցեր։ Գրված է միջին հայերենով և կարևոր սկզբնաղբյուր է միջնադարում աշխարհաբար լեզվի գործածման, ժողովրդական բառ ու բանի ուսումնասիրման համար։ Մահացել է Սոթ (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք) գյուղում: