Zark Foundation

Ղուկաս Պալդազարյան

Ղուկաս Պալդազարյան

Հրապարակախոս

11 հոկտեմբեր, 1810 - 18 հունիս, 1878

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Սովորել է ծննդավայրի Մեսրոպյան վարժարանում։ 1840թ. Զմյուռնիայում հիմնադրել է աշխարհաբար «Արշալույս Արարատյան» շաբաթաթերթը, որի խմբագիրն է էղել մինչև իր մահը։ Լուսաբանել է Զմյուռնիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի և այլ հայկական գաղթավայրերի հասարակական-մշակութային կյանքը, հրատարակել վավերագրեր, գրական ստեղծագործություններ, մշակել լրագրական նոր (աշխարհաբար) լեզու և ոճ։ Անդրադարձել է նաև ազգային կյանքին, ժողովրդի առօրյային և կենցաղին, ազգապահպանությանը, հայոց լեզվի և լուսավորության զարգացման խնդիրներին։ 1844թ. հիմնել է սեփական տպարան և վաճառատուն։ Եղել է Մեսրոպյան և Սարգսյան (հետագայում՝ Հռիփսիմյան) վարժարանների տեսուչ։ 1860-ական թվականների սկզբից աստիճանաբար հակվել է պահպանողականության, մի շարք հարցերում ցուցաբերել հետադիմական դիրքորոշում։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):