Zark Foundation

Ղուկաս Սիրունյան

Ղուկաս Սիրունյան

Բանաստեղծ

18 դեկտեմբեր, 1949 - 1 հուլիս, 2017

Ծնվել է ՀՀ Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում): 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որից հետո աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ` ՀՀ Գեղամավան գյուղի դպրոցում, ապա` 1972-78թթ` «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-89թթ` «Գարուն» ամսագրում` որպես պոեզիայի բաժնի վարիչ: Այնուհետև նրա աշխատանքային գործունեությունը շարունակվել է Հայաստանի մշակույթի ֆոնդում (1989-92թթ): 1992-93թթ եղել է Հայաստանի ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկական հաղորդումների, 1993-94թթ՝ «Ազատամարտ» թերթի, 1996-97թթ՝ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթի, 1997-98թթ՝ «Պարտեզ» մանկական ամսագրի, 1998-2010թթ՝ ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը: Հեղինակել է շուրջ 25 չափածո և արձակ գրքեր: Գրել է մեծերի և մանուկների համար: Հրատարակվել են նրա «Ականջօղեր հայրենիքիս» (2003թ.), «Վերջին խոսքի պես» (2007թ.), «Ուշացած կապիկներ» (վեպ, 2007թ.), «Կակտուսի սերը» (մանկական պատմվածքներ, 2013թ.), «Իմ թվերը (2013թ.) գրքերը: Թարգմանվել է մի քանի լեզուներով: Գրել է նաև կինոսցենարներ: 1980թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1988թ. «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ 2007թ. «Ուշացած կապիկներ» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակի: Իսկ 2011թ. «Տառափնջիկ» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ Մահացել է Երևանում: