Zark Foundation

Ղևոնդ Կոմունի

Ղևոնդ Կոմունի

Բանաստեղծ, արձակագիր

1 հունվար, 1909 - 6 մարտ, 1953

Ղևոնդ Մելքոնյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Աջամ-Մավրակ գյուղում։ 1918թ. տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Աշխատել է տեղի տեքստիլ կոմբինատում։ 1930թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Բանֆակը։ 1930-31թթ սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի սցենարական ֆակուլտետում։ 1931-32թթ աշխատել է Լենինականի «Բանվոր» և «Մանածագործ» թերթերի խմբագրություններում։ 1933թ. եղել է Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջանային թերթի խմբագիրը, 1934թ-ից՝ Հայաստանի գրողների միութան անդամ։ 1938թ. ավարտել է Մոսկվայի «Պրավդայի» անվան կոմունիստական ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 1938-41թթ աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում որպես բաժնի վարիչ, ապա խմբագրի տեղակալ։ 1941-45թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946թ-ից աշխատել է Հայպետհրատում որպես մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ: Հրատարակվել են նրա «Խնդություն» (1932թ.), «Այգաբաց» (1945թ.), «Նա փնտրում է զավակին» (1948թ.), «Բանաստեղծություններ և վիպակներ» (1953թ.), «Վիպակներ» (1959թ.) և այլ ստեղծագործություններ։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է Երևանում: