Zark Foundation

Ղևոնդ Փիրղալեմյան

Ղևոնդ Փիրղալեմյան

Բանասեր, ձեռագրագետ, բանաստեղծ, եկեղեցական գործիչ

8 սեպտեմբեր, 1830 - 13 հունիս, 1891

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է Վանի Արարաց դպրոցում։ 1857թ., Լիմ անապատում ավարտելով ուսումնառությունը, նշանակվել է Վարագա ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ։ 1866թ. կարգվել է Աղթամարի կաթողիկոսի քարտուղար (վարդապետի աստիճանով), 1867թ.՝ Զեյթունի առաջնորդ, 1870թ.՝ Ղալաթիայի և Սամաթիայի եկեղեցիների քարոզիչ, 1873-78թթ եղել Մանչեստրի հայ գաղութի հոգևոր առաջնորդը։ 1886թ. մեկնել է Կ.Պոլիս, ապա բնակվել Երուսաղեմում, ընկերակցելով այնտեղ աքսորում գտնվող Մկրտիչ Խրիմյանին։ Նրա «Ճանապարհորդություն ի Մայր աթոռն Արարատյան և անտի ի Կ.Պոլիս» (1871թ.), «Չորս ընկերք, որ է ճանապարհորդություն Վանա մինչև Կոստանդնուպոլիս» (1882թ.), «Տաղերգություն բարոյական և ազգային» (1872թ.), «Նոտարք հարց» (1888թ.) աշխատություններում ներկայացված են Հայաստանի բազմաթիվ գավառները՝ իրենց ազգագրությամբ, ժողովրդական խաղերով, ինչպես նաև հայ պանդուխտների կյանքն ու կենցաղը։ Նրա ձեռագրերի մեծ մասը՝ «Պատմական նշխարքներ» վերտառությամբ, պահպանվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Մահացել է Երուսաղեմում: