Zark Foundation

Մադաթ Պետրոսյան

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

30 մայիս, 1867 - 8 հունիս, 1944

Ծնվել է Հայաստանի Կոթի գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Եղել է պրոլետարական արձակի առաջին ներկայացուցիչներից։ 1886թ. ավարտել է Թիֆլիսի արհեստավորաց դպրոցը։ Ավճալայի ջրմուղում եղել է կաթսայավար, մեքենավար։ 1896թ-ից «Մուրճ»-ում հանդես է եկել «Գավառական ակնարկներ» շարքով։ Բանվորական թեմայով առաջին պատմվածքը՝ «Մի կտոր հացի համար», տպագրվել է 1903թ., «Մուրճ»-ում։ Ռուսական առաջին հեղափոխության ու հետագա տարիներին գրել է բազմազգ բանվորության կյանքը, հերոսական պայքարը պատկերող պատմվածքներ («Բանվորը», «Կապույտ շապիկը», «Բանտում») և արձակ բանաստեղծություններ («Հաղթված մահը», «Ճակատագրին», «Մարդը» և այլն)։ Խորհրդային ժամանակաշրջանում գրել է պատմվածքներ հեղափոխության («Փակ ծրարը»), ազատագրված աշխատանքի ու սոցիալիստական շինարարության («Նոր դարբնոց», 1925թ., «Պիոները հնգամյակում», 1932թ., «Փոքրիկ մեքենավարը», 1934թ. և այլն) թեմաներով, ինչպես նաև «Մանկություն» (1935թ.) վիպակը։ Վրաստանի Կենտգործկոմը 1937թ. նրան շնորհել է Աշխատանքի հերոսի կոչում։ Մահացել է Թբիլիսիում: