Zark Foundation

Մալուլ

Մալուլ

Աշուղ

4 սեպտեմբեր, 1823 - 30 մարտ, 1887

Գալուստ Սարգսյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Նվագել է ջութակ: Ապրել է պարտիզպանությամբ: Հեղինակել է հարյուրավոր երգեր: Գրել է աշուղական արվեստի բոլոր ժանրերով: Երգերի թեման իրական աշխարհն է, աշխատավոր մարդու անապահով վիճակը, տիրող անարդարությունն ու բռնությունը: Մեծ մասամբ հորինել է թախծոտ երգեր: Մեծ չարիք է համարել ծուլությունը, երկչոտությունն ու անտարբերությունը, գովերգել է աշխատանքը: Նրա երգերի զգալի մասը կորել է: 1884թ. հրատարակել է «Սիօնի երգեր» ժողովածուն: Աշուղի լեզուն եղել է գրական: Նրա ժառանգությունը կարևոր է աշուղական դասական արվեստի կանոնների, տաղաչափության ուսումնասիրության առումով: Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):