Zark Foundation

Մայք Մոսեսյան

Մայք Մոսեսյան

Երգիչ

Ծնվել է 1973թ. օգոստոսի 20-ին, Վիեննայում: 1992թ. ավարտել է Վիեննայի Ինֆորմատիկայի ինստիտուտը` ինժեներ մասնագիտությամբ, 2005թ.` Միջազգային Բիզնեսի և մենեջմենթի համալսարանը: Զուգահեռ վոկալի դասերի է այցելել Վիեննայի «Շուբերտ» կոնսերվատորիայում, դասական վոկալի` «Մաքս Ռայնհարդ» համալսարանում: Սովորել է նաև Իսպանիայի Վալենսիա քաղաքի Ջազային կոնսերվատորիայում և մասնավոր դասընթացների հաճախել երգեցողության հանրահայտ դասախոսներ Դեբորա Քարթերի, Դովրաթ Լևիի, Լեյլա Թիգփենի և այլոց մոտ: 1995թ-ից աշխատում է որպես տնտեսագիտության և արժեթղթերի մասնագետ, դասավանդում է նույն ոլորտում: 20 տարեկան հասակից երգում է: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում` Ավստրիա, Անգլիա, Սլովակիա, Հունգարիա, ԱՄՆ, Գերմանիա և այլն: Ունի նկարահանած շուրջ 20 տեսահոլովակ: Համագործակցել է կուբացի հանրահայտ երաժիշտների հետ, որոնցից է Նելսոն Ուլիամս Հերերան, մի շարք հայ երաժիշտների հետ` Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, Արման Ջալալյան, Սիմոն Դոլմազյան, Հովհաննես Ջիբյան, Երվանդ Մարգարյան, Ալեքսանդր Աղամյան և այլք: Համերգային ելույթով 3 անգամ եղել է Երևանում: 2013թ. Երևանում ելույթ է ունեցել հայկական ջազի 75-ամյակի համերգի ժամանակ: