Zark Foundation

Մանիկ Աճեմյան

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ծնվել է 1955թ. մարտի 25-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Լրագրողական աշխատանքային գործունեությունն սկսել է «Պիոներ կանչ» թերթից, ուր տպագրել է առաջին բանաստեղծությունը: Հիմնել է «Արեգնածին» գրական ակումբը, Հայ բարեգործական ընդհանուր միության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդաց տան գրական-ստեղծագործական դասարանը: Իսկ Ա.Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում բացել է «Երեք սերունդների բանավեճի գրական սրճարան» ակումբը: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Լույս են տեսել նրա «Երազ և գույն» (1990թ.), «Ինը երգ և սեր» (1992թ.), «Սիրերգ» (1996թ.), «Առավոտ լուսո» (2004թ.), «Սահմանն անսահմանի» (2010թ.), «Ամառ. կիրակի» (2012թ.) գրքերը: 1982թ. արժանացել է Հայաստանի Լուսավորության նախարարության պատվոգրի, 2012թ.՝ ՀԳՄ պատվոգրի՝ հայ գրականության քարոզչության գործում ունեցած ավանդի համար։