Zark Foundation

Մանյա Ղազարյան

Մանյա Ղազարյան

Արվեստաբան

20 հունվար, 1924 - 8 մարտ, 1998

Ծնվել է Թբիլիսիում։ 1948թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1953-59թթ աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1959թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Նրա ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան, նոր և նորագույն շրջանի կերպարվեստի ու կիրառական արվեստի հարցերին («Նոր Ջուղայի գեղանկարչությունը 17-18-րդ դարերում», 1985թ., պարսկերեն, «Հայկական գորգ» (1988թ., հայերեն, անգլերեն, և այլն): Կազմել է Սբ. Էջմիածնի վանքի թանգարանների, Վենետիկի Սբ. Ղազար կղզու վանքի, Անթիլիասի կաթողիկոսարանի, Հալեպի Զարեհյան գանձատան, Դետրոյտի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի գեղարվեստական հարստությունների կատալոգները: Հրատարակվել են նրա «Վարդգես Սուրենյանց» (1960թ.), «Հովնաթանյան գեղանկարիչները» (1968թ., ռուսերեն), «Հայ կերպարվեստը 16-18-րդ դարերում» (1974թ.), «Գրիգոր Խանջյան» (1978թ.), «Գեղագիտական արվեստը Հայկական ԽՍՀ-ում» (1978թ., ռուսերեն), «Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում» (1989թ.), «Արցախի արուեստի գանձերը» (1993թ.) և այլ աշխատություններ: 1996թ. ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: 1983թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: