Zark Foundation

Մանուկ Սադաթյան

Մանուկ Սադաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

1 փետրվար, 1840 - 30 դեկտեմբեր, 1866

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): 1858թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, մի որոշ ժամանակ սովորել Մոսկվայի համալսարանում։ 1862թ-ից դասավանդել է Լազարյան ճեմարանի նախակրթարանում, միաժամանակ վարել վերակացուի պաշտոն։ 1865թ. տեղափոխվել է Երևան։ Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Ճռաքաղ», «Մեղու Հայաստանի» պարբերականներում (1858-59թթ)։ «Հյուսիսափայլ»-ի 1863-64թթ 1-3 տետրակներում տպագրվել է Մ.Լերմոնտովի «Դև» պոեմի նրա թարգմանությունը, որը հայ թարգմանական արվեստի ուշագրավ նմուշներից է։ Մահացել է Երևանում: