Ծնվել է 1981թ. ապրիլի 12-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 2002-03թթ սովորել է Հայաստանի էստրադային ջազային արվեստի պետական քոլեջի ջազ-վոկալ բաժնում: 2003թ-ից աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ: 2005-09թթ սովորել է Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: 2003թ. մասնակցել է «Կանաչ գոտի» նածագծին, որի շրջանակներում էլ ստեղծվել է «Թիվ 5» փոփ խումբը: 2003-11թթ հանդիսացել է խմբի մենակատարներից: 2007թ-ից աշխատել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես դերասան: Այս թատրոնում խաղացած ներկայացումներից են` «Սինյոր Պապագատտո» (Նիկոլլո), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Սերգեյ), Պ.Բեկեշի «Դուռը» (Շացի), Մ.Պանյոլի «Հացթուխի կինը» (Որսորդ Անտոնետ) և այլն: 2008թ-ից աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` «Հաջորդ տարի…» (Ջորջ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Շպեկին), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Մոտոլ), Ա.Չեխովի «Օ տիկին, օ պարոն» (Գրիշկա, Լիվանով), Գ.Սլուցկիի «Մոլագարը» (Մոլագար) և այլն: Ռուսական թատրոնի ներկայացումներով մասնակցել է մի շարք թատերական փառատոների Հայաստանում, Ռուսաստանում, Բելոռուսում, Ուկրաինայում: 2009թ-ից դերասանի վարպետություն է դասավանդում Հայաստանի երգի պետական թատրոնին կից ստուդիայում: 2021թ-ից Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրենն է: 2012թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասան»: