Zark Foundation

Մանվել Կյումուշխանեցի

Մանվել Կյումուշխանեցի

Մատենագիր, եկեղեցական գործիչ

1 հունվար, 1768 - 4 դեկտեմբեր, 1843

Ստեփանոս Գյումուշխանեցի
Ծնվել է Գյումուշխանե քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կարինում (Էրզրում): 1796թ. ձեռնադրվել է վարդապետ: 1802թ. անցել է Ռուսաստան, աշխատել Պետերբուրգում, Գրիգորիուպոլսի (1804-12թթ), Ղրիմի (1813-27թթ) հայկական գաղութներում, հիմնել դպրոցներ, կրթել հայ մանուկներին: Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից հետո (1828թ.) եկել է Էջմիածին, կարգավորել վանքի մատենադարանը, կորստից փրկել մշակութային արժեքներ: Գործել է Խոր Վիրապ և Սևանա վանքերում (1828-30թթ), Տփղիսում (այժմ՝ Թբիլիսի, 1830-36թթ), ապա վերադարձել Ղրիմ: Գրել է պատմական («Կշիռ որպիսածանոյց», 1803թ., «Պատմութիւն եղելութեանց ընդ մէջ կաթողիկոսացն Դանիէլի և Դաւթի», 1803թ., «Պատմութիւն անցից անցելոց Սեւանայ վանուց», 1830թ., հրտ.՝ 1871թ.), հուշագրական («Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց...», 1830-39թթ, «Աղէտ գիտելեաց մերոց», 1831թ.), կրոնաբարոյախոսական («Դպրություն մանկանց», աշխարհաբար դասագիրք, 1821թ., «Լուծ արմատոյն մերոյ», 1832թ., հրտ.՝ 1841թ.), դավանաբանական («Դեղաթափ ընդդեմ լիւթերականաց աղանդին», 1836թ., Նամակ Մխիթարյաններին, 1814թ.) և այլ երկեր, թղթեր, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են և հարուստ նյութ են պարունակում 18-19-րդ դարերի հայ մշակութային, եկեղեցական ու քաղաքական կյանքի, հայ-ռուսական հարաբերությունների մասին: Դրանց ինքնագրերը պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում և այլուր: Հաճախ հանդես է եկել նաև Շահինյան, Ալթունյան ազգանուններով: Մահացել է Հին Ղրիմում, թաղվել է հայոց Սբ. Խաչ վանքում: