Ծնվել է 1994թ. մարտի 28-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցը: 2012-16թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դերասանական բաժնում՝ Յուրի Կոստանյանի և Զառա Անտոնյանի արվեստանոցներում: 2016թ-ից աշխատում է Երևանի մնջախաղի պետական թատրոնում որպես դերասան: Խաղացել է «Արդաղիոն», «Խաղը», «Ալիսի երազում» և այլն ներկայացումներում: 2019թ-ից աշխատում է նաև Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Խաղացել է «Օնեգին» ներկայացման մեջ, որի համար արժանացել է ՀԹԳՄ Արտավազդ մրցանակի՝ որպես «Լավագույն երիտասարդական ներկայացում»: Աշխատել է նաև Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում («The Best of Shakespeare», «Հովնան», «Պատրանքներ»): Մասնակցել է մի շարք հայկական և միջազգային թատերական փառատոների: Նկարահանվել է «Թագակիրները» (2020թ.) ֆիլմաշարում, «Գարուն ա» (2022թ.) ֆիլմում: 2021թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի: