Ծնվել է 1961թ. ապրիլի 21-ին, Երևանում: Սովորել է Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցում: 1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը և աշխատանքի է անցել հայկական հեռուստատեսության գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունում որպես ռեժիսորի ասիստենտ: 1987թ. դարձել է խմբագիր, 1991-ից՝ ծրագրերի փոխտնօրեն, 1993-ից «Մշակույթ» միավորման տնօրենը: 1997-2016թթ եղել է Հայաստանի Ազգային, ապա՝ Հանրային հեռուստատեսության փոխտնօրենը, ծրագրերի տնօրենը: 2016թ-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն է: Աշխատանքային այդ տարիների ընթացքում եղել է բազմաթիվ հաղորդաշարերի խմբագիր, հեղինակ և վարող՝ «Հեռուստաօրագիր 1/12», «15 օր», «Շաբաթ երեկո», «Ինչու է աղմկում անցյալը», «Վերնատուն», «Առավոտ լուսո», «Մեր արխիվը»: 2006թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2016թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2021թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: