Zark Foundation

Մարգարիտ Խաչիկյան

Մարգարիտ Խաչիկյան

Լեզվաբան

Ծնվել է 1949թ. փետրվարի 25-ին, Երևանում։ Պատմաբան, բանասեր Լևոն Խաչիկյանի դուստրն է։ 1966-68թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1972թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ պետերբուրգ) պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1976թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 1996թ-ից առաջատար գիտաշխատող է։ 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանում (1996թ.), Լեյդենի հետազոտությունների (1997թ.) և Արևելյան լեզուների քաղաքակրթությունների պետական ինստիտուտներում (2001թ., Փարիզ)։ Աշխատությունները վերաբերում են խուռիերենի, ուրարտերենի, էլամերենի, շումերերենի քերականության ն տիպաբանության խնդիրներին: Հրատարակվել են նրա «Խուռիերեն և ուրարտերեն լեզուները» (1985թ., ռուսերեն), «Էլամերեն լեզու» (անգլերեն, 1998թ.) և այլ աշխատություններ։