Ծնվել է Երևանում: 1944թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նույն թվականից դասավանդել է կոնսերվատորիայում (1981թ-ից` պրոֆեսոր): 1962-74թթ և 1982-96թթ եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչը: Աշխատությունները նվիրված են հայ երաժշտության պատմության հարցերին: Հեղինակել է «Հայ երաժշտության պատմություն» (1968թ., մաս 1, Աննա Բարսամյանի հետ), «Կոմիտաս» (1969թ.), «Հայ երաժշտության պատմություն» (1996թ.), «Արամ Խաչատրյան. նամակներ» (1995թ.), «Հայկանուշ Դանիելյան» (1988թ.) աշխատությունները: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1970թ.` Հանրամատչելի գրականության մրցույթի 2-րդ մրցանակին: Մահացել է Երևանում: