Ծնվել է ՀՀ Սևանի շրջանի Արծվանիստ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): 1968թ. հեռակա կարգով ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1963թ-ից որպես ուսուցիչ աշխատել է Արծվանիստի միջնակարգ դպրոցում: 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա ստեղծագործությունները տպագրվել են գրական մամուլում: Լույս են տեսել նրա «Արդար տխրություն» (1977թ.), «Հարազատ եզերք» (1983թ.), «Ծովասար» (1988թ.) գրքերը: Մահացել է Երևանում: