Zark Foundation

Մարիամ Գարաջյան

Մարիամ Գարաջյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1996թ. օգոստոսի 22-ին, Երևանում: Շեփորահար Ռաֆայել Տատենցյանի կինն է: 2004-14թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժնում, 2014-19թթ՝ Երևանի Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժություն բաժնում: 2014թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբում որպես առաջին կարգի բալետի արտիստ: Հանդես է եկել թատրոնի գրեթե բոլոր բալետային և օպերային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետ Ընկերուհիների քառյակ, «Դիմակահանդես» Քառյակ, «Սպարտակ» Կուրտիզանուհիների հնգյակ, Ա.Ադանի «Ժիզել» Վիլիսների երկյակ, «Ռոմեո և Ջուլիետ» Ընկերուհիների քառյակ, «Դոն Կիխոտ» Երկրորդ վարիացիա, եռյակ, «Բյուրեղապակյա դղյակը» Կարապ, ծաղիկների եռյակ, «Մարդուկ-ջարդուկը» Փերի և այլն: 2018թ. հյուրախաղերով հանդես է եկել Մալայզիայում, Մոսկվայի Մեծ թատրոնում, 2020թ․՝ Դոհայում: 2022թ. «World ballet series»-ի հետ միասին ԱՄՆ-ի 52 նահանգերում հանդես է եկել «Կարապի լիճը» բալետում: 2014-20թթ հանդիսացել է «Կոհար» սիմֆոնիկի պարախմբի անդամ: 2020թ-ից հանդիսանում է stretchit.am-ի մարզիչ։