Մարիամ Մարիսյան
Ծնվել է Թիֆլիսում: Կրթությունն ստացել է ծննդավայրում: 1882-1907թթ եղել է Կովկասի հայուհյաց բարեգործական ընկերության վարչության նախագահը: Հրատարակել է «Հեղինե» (1890թ.), «Փեսա որոնողներ» (1894թ.), «Նոր ճանապարհի վրա» (1894թ.), «Դժբախտ կին» (1899թ.) վեպերը, որոնց հերոսները հայ բուրժուականացող վերնախավի ներկայացուցիչներ են: Վեպերում անդրադարձել է կանանց սոցիայական դրությանը և հասարակական դերին: Մահացել է Թիֆլիսում: