Zark Foundation

Մարիամ Միրզոյան

Մարիամ Միրզոյան

Ուդահար

Ծնվել է 1994թ. մայիսի 28֊ին, Երևանում։ 2012-16թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գործիքային կատարողականություն բաժնում, 2016-18թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի պատմություն, տեսություն և կառավարում մասնագիտության մագիստրատուրայում։ 2009-19թթ որպես ուդահար հանդես է եկել «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբում։ 2014թ-ից աշխատում է Գուսանական և ժողովրդական երգի անսամբլում։ Դարձել է Գյումրիի «Վերածնունդ», Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթների մրցանակակիր։ Համերգային շրջագայությաններով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում։ Դասավանդում է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական, Մ.Մալունցյանի անվան արվեստի, Ղ.Սարյանի անվան արվեստի, Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում։