Zark Foundation

Մարիամ

Մարիամ

Մանրանկարիչ, գրիչ

15-րդ դար

1456թ. Ջուղայում ընդօրինակել և ծաղկել է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» ձեռագիրը (հայտնաբերել է սփյուռքահայ արվեստաբան Արամ Երեմյանը 1946թ., Իրանի Սպահանի նահանգի Չարմանալ գավառի այդ ժամանակ դեռևս հայաբնակ Մամուռան գյուղում): Ձեռագրի տարբեր ոճերով ու բովանդակությամբ մանրանկարները (կատարման նրբությամբ և բանաստեղծական պատկերավորությամբ ուշագրավ է 16-րդ էջի խորանը), ճոխ երանգներով լուսանցազարդերը, թռչնազարդերը և գեղագրերը արտացոլում են 15-րդ դարի Հին Ջուղայի նկարչական դպրոցին բնորոշ հատկանիշները: Եղել է 15-րդ դարի միակ նկարչուհին, ում ստեղծագործությունների նմուշները պահպանվել են: