Zark Foundation

Մարիա Գալամքարյան

Մարիա Գալամքարյան

Դաշնակահար

13 մայիս, 1903 - 7 հուլիս, 1988

Ծնվել է Թիֆլիսում: 1921թ. ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը և կատարելագործման համար մեկնել Ավստրիա ու Գերմանիա։ 1945թ. հաստատվել է Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլուր, կատարել հնագույն կլավիրային և ժամանակակից (Վ.Լոբոս, Ջ.Գերշվին, Բ.Բրիտտեն), ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Որպես նվագակցող 1936-38թթ հանդես է եկել Ֆեոդոր Շալյապինի հետ: Եղել է Ա.Հարությունյանի «Կոնցերտինո»-ի և Ա.Բաբաջանյանի «Կապրիչո»-ի արտասահմանում առաջին կատարողը: Կատարել է նաև Բախի, Ս.Ռախմոնինովի, Դ.Շոստոկովիչի, Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանիև այլոց երկրերից: Նրա կատարմամբ ձայնագրվել են ձայնասկավառակներ («Ֆ.է.Բախի կլավիրային կոնցերտները» , «Ռուսական երաժշտություն» և այլն)։ Մահացել է Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում: