Մարիա Մեյթարջյան
Ծնվել է 1959թ. օգոստոսի 9-ին, Օդեսայում: Հորական կողմից հայ է, մորական՝ ուկրաինացի: Ընդունվել է Օդեսայի կոնսերվատորիա և, ընտանեկան կարգավիճակից ելնելով, տեղափոխվել Ախալցխա։ Որոշ ժամանակ հետո վերադարձել է Օդեսա, որտեղ հանդես է եկել օպերային բեմերում: Ավարտել է տեղի կոնսերվատորիայի օպերային բաժինը՝ Ա.Ժամագործյանի դասարանը: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1983թ՝ դառնալով Բելառուսի պետական օպերային թատրոնի մեներգչուհի։ 1984թ. Գլինկայի անվան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ 1987թ-ից երգել Եվրոպայի և ԱՄՆ առաջատար օպերային թատրոններում (Լա Սկալա, Կովենտ գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Մյունխեն, Ցյուրիխ, Վիեննայի օպերային թատրոն և այլն)։ Վերոնայում փայլուն ելույթի համար 1996թ. արժանացել է Ձենատելլոյի անվան մրցանակի: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ «Ավե Մարիա», Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Լիզա), Ջ.Պուչչինիի «Մանոն Լեսկո» (Մանոն Լեսկո), «Տոսկա» (Տոսկա), Ջ.Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» (Ամելիա), «Նաբուկկո» (Աբիգաիլ), «Մակբեթ» (Լեդի Մակբեթ), Ու.Ջորդանոյի «Անդրե Շենիե» (Մադլեն դը Կուանյի) և այլն: 2010թ. Վանկուվերում հանդես է եկել 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ («Իշխան Իգոր» օպերա): Անդամակցում է Պարօլիմպիական միջազգային կոմիտեին և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան է: 1987թ. արժանացել է Բելառուսի վաստակավոր արտիստի կոչման, 2006թ.՝ Ռուսական ուղղափառ եկեղեցու Սբ. արքայադուստր Օլգայի 3-րդ աստիճանի մեդալի, 2013թ.՝ Հյուսիսային Օսեթիայի ժողովրդական արտիստի կոչման: