Zark Foundation

Մարիա Ղամբարյան

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Ծնվել է 1925թ. հոկտեմբերի 1-ին, Երևանում: 1937թ. ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց: 1948թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան` Կ.Իգումնովի դասարանը, 1951թ.` ասպիրանտուրան՝ Գ.Նեյգաուզի և Լ.Օբորինի ղեկավարությամբ: 1953-55թթ դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա` Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտում (պրոֆեսոր): Համերգային գործունեությունը սկսել է 1951թ-ից: Կատարմանը բնորոշ է եղել ոճի հստակությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Համերգացանկը ընդգրկել է Կոմիտասի, Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Պրոկոֆևի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի երկերը: Համերգային ծրագրերով ներկայացել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 1991թ. վարպետության դասընթացներով հանդես է եկել Իսպանիայում: 1992թ. Կորեայում թողարկվել է նրա կատարմամբ երկու ձայնասկավառակ: 1966թ. արժանացել է Հայաստանի, 2005թ.` Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: