Zark Foundation

Մարի Զաքարյան

Մարի Զաքարյան

Գրականագետ

Ծնվել է 1943թ. մարտի 4-ին, Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1975թ-ից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ 2005թ-ից հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչն է: 1985-87թթ աշխատել է ՀՀ ԳԱ ինֆորմացիայի բաժնում որպես գիտաշխատող: 2000թ-ից դասավանդում է նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանում։ 1998թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2004թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է մենագրություններ, բուհական դասագրքեր, ձեռնարկներ, քրեստոմատիաներ: Հրատարակվել են նրա «Քաղաքացի բանաստեղծը» (1985թ.), «Ավետիք Իսահակյանի Հիշատակարանը» (1999թ.), «Հայ գրերի պատմության հարցի շուրջ» (2002թ.) և այլ աշխատություններ: Կատարել է նաև գիտական աշխատանքներ՝ «Մարդու գոյաբանական արժեքային համակարգը ըստ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության» (2010թ.), «Ինքնակառավարման գերակայությունը Գրիգոր Նարեկացու ճանաչողության հայեցակարգում» (2010թ.), «Հրանտ Մաթևոսյանի«Տերը» վիպակի արժեքային համակարգը» (2011թ.), «Առօրյա-խոսակցական հաղորդակցումը ժարգոնային լեզու է» (2011թ.) և այլն: