Zark Foundation

Մարուսյա Մարտիրոսյան

Մարուսյա Մարտիրոսյան

Դերասանուհի

29 նոյեմբեր, 1924 - 22 մայիս, 2001

Ծնվել է Երևանում: Եղել է բալետի արտիստ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի քույրը: 1944-45թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1946-48թթ` Կիրովականի (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան), 1948-51թթ` Էջմիածնի, 1951-53թթ` Ալավերդու շրջանային, 1953-70թթ` Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) թատրոններում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ» (Հասմիկ), Կ.Սիմոնովի «Ռուսական հարց» (Ջեսսի), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Պոլինա), «Անօժիտը» (Օգուդալովա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեգդեմոնա), «Ռիչարդ 3-րդ» (Եղիսաբեթ թագուհի), Եվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա) և այլն: 1971թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ապա կրկին վերադարձել է Պատանի հանդիսատեսի թատրոն: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: