Zark Foundation

Մարտիրոս Գուշագճյան

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

29 նոյեմբեր, 1926 - 9 մայիս, 1999

Ծնվել է Մուսա Լեռան Յողուն-Օլուգ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ 1938-44թթ սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: Ուսման տարիներին խմբագ-րել է «Վերելք» և «Հայ Սփյուռք» աշակերտական պարբերաթերթերը։ 1951-54թթ սովորել է Օքսֆորդի, 1962-64թթ՝ Բեյրութի Սեն-Ժոզեֆ համալսարաններում։ Հալեպում 1945-47թթ խմբագրել է «Դեպի երկիր», 1955թ.՝ «Հուշարձան Մուսա լեռան», 1956-57թթ՝ «Երկիր» գրական պարբերականները, 1957թ. լույս ընծայել «Կյանքի կարոտ» բանաստեղծությունների ժողովածուն։ Թարգմանել է Հ.Կեյթսի «Հոգիներու աճուրդը» («Ավրորա Մարդիգանյանի հուշերը», 1965թ.), կազմել և խմբագրել է «Հուշամատյան Մուսա լեռան» (1970թ., հեղինակակից Պ.Մատուրյան) գիրքը, կազմել է «Անգլերեն-հայերեն արդի բառարան» և «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն արդի բառարան» (1970թ., Տիգրան Խնդրունու հետ)։ Մահացել է Լիբանանի Անջար քաղաքում: