Zark Foundation

Մարտիրոս Խարասարցի

Մարտիրոս Խարասարցի

Բանաստեղծ

16-րդ դար

Տաղերգուի բանաստեղծությունների հնագույն օրինակները պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Գրել է սիրո տաղեր, որոնք կապվում են հայ միջնադարի քնարերգության ավանդույթների հետ: Դրանք պարզ զեղումներ են և աչքի են ընկնում թախծոտ բովանդակությամբ: Կենցաղային ծիսական տաղերում («Տաղ ուրախութեան», «Տաղ հարսանեաց եւ ուրախութեան. ընտիր եւ գեղեցիկ», «Տաղ կնքտուքի եւ տղարուքի. կնքահօր եւ սանի») պատկերել է ժողովրդական տոնախմբությունները՝ ծանրանալով երևույթի աշխարհիկ և արտաքին կողմերի վրա: «Տաղ ի վերայ Կաֆա քաղաքին. ասացեալ վասն ուրախութեան» բանաստեղծության մեջ Կաֆան ներկայացված է որպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոններից մեկը: Գինու և խնջույքի երգերն աչքի են ընկնում կենսասիրությամբ: Հայ քնարերգության մեջ առաջինն է եղել, որ երգել է խնջույքը, ուրախությունն ու վայելքը՝ դառնալով այս մոտիվի սկզբնավորողը: