Zark Foundation

Մարտիրոս Խարբերդցի

Մարտիրոս Խարբերդցի

Բանաստեղծ

16-րդ դար

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Եղել է հոգևորական (երեց): Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 16-րդ դարի ձեռագրերում պարունակում են նրանից մեզ հասած միակ տաղը («Երգ ի Խարբերթցի Մարտիրոս Երիցուէ ասացեալ ի վերայ չախուի, վասն ուրախութեան մարդկան», սկզբնատողը՝ «Սիրտըս ի փորս դողայր ահուս...»): Այն պահպանվել է նաև հաջորդ դարերում ընդօրինակված ձեռագրերում: Տաղը հայ երգիծական քնարերգության առաջին արտահայտություններից է, գրված է զավեշտական ոճով: Բազմիցս վերահրատարակվել է (Ղևոնդ Ալիշանը հրատարակել է նաև անգլերեն):