Եղել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նշանավոր դեմքերից: Ձեռագրեր է նկարազարդել որդու՝ Գրիգորիսի հետ (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է նրանց նկարազարդած հինգ ձեռագիր՝ Ավետարան, 1598թ., Հովհան Ոսկեբերան, Մեկնություն, 1600թ., Ավետարան, 1604թ., Հայսմավուրք, 1604թ., Ավետարան, 17-րդ դար): Նկարչի արվեստում Վասպուրականի մանրանկարչության դասական շրջանին (13-15-րդ դդ) բնորոշ պայմանական-խորհրդանշական բնույթը փոխարկվել է թեմատիկ-պատմողականով: Նկարիչը մարդկանց և նրանց միջավայրը պատկերել է դեկորատիվ՝ ոսկու շռայլ օգտագործմամբ: Նրա մանրանկարներին բնորոշ է դրամատիկ ոգեշնչվածությունը: