Ծնվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1986-91թթ եղել է Հայկական ԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետը, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալը: Եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսերը: 1991թ-ից մինչև կյանքի վերջ զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը: Եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամ: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2014թ.՝ ՀՀ նախագահի պետական մրցանակի, 2015թ.՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: