Ծնվել է 1986թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: Հաղորդավար Գոռ Պետրոսյանի կինն է: 2003թ. ավարտել է Երևանի Գ.Նժդեհի անվան թիվ 161 միջնակարգ դպրոցը: 2003-09թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2004-05թթ աշխատել է «Շողակաթ» հեռուտաընկերությունում: 2006-13թթ վարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բարև, երկիր» առավոտյան ծրագիրը, 2006-07թթ` «Փնտրեք կնոջը» հաղորդաշարը, 2008-09թթ` «Թիրախ» թոքշոուն, 2009-13թթ` «Հայ մայրիկ» հաղորդաշարը: 2012թ-ից աշխատել է որպես հանրային կապերի մասնագետ` «ՄԱՐՕԳ Մարքեթինգ» ընկերությունում: Որպես հանդիսավար հանդես է եկել մի շարք նախագծերում և միջոցառումներում: 2011թ-ից վարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող Հունիսի 1-ի միջոցառումների շարքը: 2013թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Առավոտ Լուսո» հաղորդումը, «Լուրեր» լրատվական ծրագիրը: