Zark Foundation

Մերի Շահինյան

Մերի Շահինյան

Հաղորդավար

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 28-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը: 1999թ. ավարտել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: 2003-07թթ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտում: 2005-10թթ սովորել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտում: 2004թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես մեկնաբան: Վարել է «Էքսպրես» հաղորդաշարը, այնուհետև` «Բարի լույս, հայեր» առավոտյան ծրագիրը: 2008-09թթ եղել է ՀՀ ԱԺ նախագահի մամլո քարտուղարը, 2009-11թթ` ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ: 2011թ. մասնակցել է «Կորպորատիվ Փի Ար հիմունքներ» դասընթացներին և Վարշավայում վերապատրաստվել է «Հասարակայնության հետ կապերը Լեհաստանի ազգային բանկում» թեմայով: 2011թ-ից ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականն է և ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբանն է: