Zark Foundation

Միհրան Աղազարյան

Միհրան Աղազարյան

Հրապարակախոս, լրագրող

5 սեպտեմբեր, 1892 - 11 հոկտեմբեր, 1933

Ծնվել է Կիլիկիայի Ալբիստան քաղաքում։ 1909-14թթ սովորել է Կ.Պոլսի Ազգային կեդրոնական վարժարանում։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ Հոդվածներ է տպագրել Կ.Պոլսի «Կայծ» ամսագրում։ 1915թ. աքսորվել է Դեր Էլ Զոր, իսկ պատերազմից հետո որպես ուսուցիչ աշխատել է Մարաշի ազգային վարժարանում և Մերձավոր Արևելքի որբանոցներում։ 1924թ-ից բնակվել է Բեյրութում։ 1926թ., Դաշնակցության դեմ բուռն պայքարի պայմաններում, ընտրվել է Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ։ 1926-28թթ ֆրանսիական գաղութային իշխանությունները բանտարկել են նրան որպես առաջադեմ գործչի։ Եղել է նաև Լիբանանում լույս տեսնող «Լիբանան» և «Ժողովուրդ» թերթերի խմբագիր և դրանց էջերում պրոպագանդել է Հայաստանի նվաճումները, սոցիալիզմի գաղափարները։ Հրատարակել է «Ինչպես կգողնան» (1926թ.), «Սիսի վերջին աթոռակալը և իր մեղապարտ գավառականը» (1926թ.) և այլ գրքեր։ Սպանվել է դաշնակցականների կողմից, Բեյրութում։