Ծնվել է 1957թ. մայիսի 26-ին, Բաքվում: 1973-77թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, 1987-91թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1991թ-ից «Մոմիկ» մշակութային միության, 2003թ-ից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների տարբեր երկրներում և քաղաքներում՝ Երևանում (1988թ., 1989թ., 1998թ., 2000-04թթ), Վիսբադենում (Գերմանիա, 1990թ.), Մոնրեալում (1991թ.), Տորոնտոյում (1992թ.), Ստեփանակերտում (1997թ.), Սոչիում (2001թ.), Ռավենայում (2001թ.), Եղեգնաձորում (2010թ.) և այլուր: