Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ազգագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանի և ճարտարագետ Սահակ Լիսիցյանի եղբոր որդին: 1937թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը: 1944թ-ից եղել է օդանավակայանների կառուցման գլխավոր վարչության օդանավակայանների նախագծման և կառուցման արվեստանոցի պետը: Նույն թվականից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում: 1961-71թթ եղել է ներքնատեսքի, 1971-76թթ` բնակելի տների ամբիոնների վարիչ, 1958-71թթ` պրոռեկտոր, 1969-71թթ` Քաբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի խորհրդականը: Նրա նախագծերով իրականացվել են բնակելի տներ Մոսկվայում (1948-50թթ), Խաբարովսկի մարզապալատը (1958թ.), միջազգային ցուցահանդեսների ԽՍՀՄ տաղավարներ` Կարաչիում (1955թ.), Քաբուլում (1958թ.), Դամասկոսում (1959թ.) և այլուր: Համահեղինակ է «Բնակելի տների ճարտարապետական նախագծում» (ռուսերեն, 1964թ., 1972թ., 1990թ.) և «Հասարակական շենքերի ներքնատեսքը» (ռուսերեն, 1973թ.) բուհական դասագրքերի: Եղել է ճարտարապետության թեկնածու (1941թ.), պրոֆեսոր (1963թ.), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների (1994թ.) և ճարտարապետության միջազգային (1995թ.) ակադեմիաների պատվավոր անդամ: 1983թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Մոսկվայում: