Zark Foundation

Մինաս Թոխաթցի

Մինաս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

6 ապրիլ, 1510 - 19 հունվար, 1621

Մինաս Լովանդացի, Լեհացի
Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա): 1540թ. գաղթել է Կամենեց (այժմ՝ Ուկրաինայում), ապա տեղափոխվել Սուչավա։ 1563թ. անցել է Լեմբերգ (այժմ՝ Լվով), եղել Գրիգոր Վանեցի արքեպիսկոպոսի քարտուղարը։ Ընդօրինակել է ձեռագրեր։ Նրա «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» հայրենասիրական ծավալուն բանաստեղծության մեջ պատկերված են Մոլդավիայի թագավոր Շտեֆան Ռարեշի (իշխել է 1551-52թթ) հալածանքներն ընդդեմ հայերի։ Ողբը, որ գրել է որպես դեպքերի ականատես, սկզբնաղբյուր է Մոլդավիայի հայերի պատմության ուսումնասիրման համար։ Նրա գործերից է նաև «Գովասանք հերիսի» երգիծական ոտանավորը։ Ստեղծագործել է գրաբար՝ աշխարհաբարի տարրերով, երբեմն էլ՝ ժամանակի խոսակցական լեզվով։ Մահացել է Լեմբերգում (այժմ՝ Լվով):