Zark Foundation

Մինաս Հալաջ

Մինաս Հալաջ

Գեղանկարիչ

Մինաս Հալաջյան
Ծնվել է 1981թ. նոյեմբերի 5-ին, Երևանում: Գեղանկարիչ Սամուել Հալաջի որդին է: 1992-96թթ սովորել է Երևանի Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1996-98թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1998-2002թթ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Աշխատում է յուղաներկով, խառը տեխնիկայով: Ստեղծել է գեղանկարներ, գրաֆիկ աշխատանքներ: 2004թ-ից շուրջ 10 անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքներում: Մասնակցել է նաև բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, սիմպոզիումների Վիեննայում, Լոնդոնում, Դինաբուրգում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լեսում (Իտալիա), Երևանում և այլուր: 2002թ-ից բնակվում է Լոս Անջելեսում: