Zark Foundation

Մինաս Հյուսյան

Մինաս Հյուսյան

Գրականագետ

15 փետրվար, 1904 - 7 հունվար, 1994

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Անդրկովկաս: 1937թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Դասախոսել է Երևանի և Լենինականի (այժմ՝ Գյումրի) բուհերում, 1969թ-ից՝ Երևանի պետական համալսարանում: Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1963թ-ից՝ պրոֆեսոր): Հրատարակել է «Դավիթ Բեկ» (1943թ.), «Գրիգոր Զոհրապ. կյանքը և ստեղծագործությունը» (1957թ.), «Գրիգոր Զոհրապի արվեստը» (1964թ.), «Մեծ եղեռնի զոհ գրողները» (1965թ.), «Ա.Ս.Պուշկին» (1968թ.), «Էջեր արևմտահայ գրականության պատմությունից» (1977թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում: