Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): 1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1948-68թթ աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» պարբերականների խմբագրություններում, եղել է պատասխանատու քարտուղար, գրական և մշակույթի բաժնի վարիչ։ 1965թ. լույս է տեսել գրողի «Անանուն ծաղիկը» պատմվածքների ժողովածուն։ «Վերջին հողակտորի վրա» պատմավեպում (գիրք 1-2, 1973-79թթ) ներկայացված է 1918-20-ական թվականների ազգային-ազատագրական պայքարը՝ մասնավորապես Ղարաքիլիսայի ճակատամարտն ու դրվագներ Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերից: Մահացել է Երևանում: