Zark Foundation

Միքայել Ամիրխանյան

Միքայել Ամիրխանյան

Գրականագետ

Ծնվել է 1932թ. նոյեմբերի 5-ին, Հայաստանի Պոկրովկա (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Ուրասար) գյուղում: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972-80թթ դասավանդել է նույն հաստատությունում: 1980-95թթ եղել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի դասախոս, 1995-2000թթ՝ ամբիոնի վարիչը: 1988թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1991թ. Երևանում հիմնել է Հումանիտար ինստիտուտը, որտեղ ուսումնասիրում են ճապոներեն, չինարեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, հինդի և այլ լեզուներ: Հեղինակել է ռուսերեն գրված աշխատություններ, որոնցից են՝ «Ռուս գեղարվեստական գրականությունը Հայաստանի մասին» (1983թ.), «Ռուս գեղարվեստական հրապարակախոսությունը Հայաստանի մասին» (1984թ.), «Ռուս գեղարվեստական գրականությունը և հայերի ցեղասպանությունը» (2-րդ հատոր, 1990թ.), «Ռուս գրականության դասականները և Հայաստանը» (1991թ.), «Ա.Ս.Պուշկինը և Հայաստանը» (1999թ.), «Ռուսաստանը և Հայաստանը» (2-րդ հատոր, 2003թ.) և այլն: Համահեղինակ է «Հայերեն-ճապոներեն բառարանի» (2004թ.), «Հայաստան-Ճապոնիա. Քաղաքականական, տնտեսական, մշակութային և գիտական հարաբերություններ» երկլեզու ուսումնասիրության (2005թ.):