Մկրտիչ Գարագաշ
Ծնվել է Թիֆլիսում: 1922թ-ից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես դերասան: Կերտել է հիմնականում երկրորդական դերեր: Որոշ ժամական անց տեղափոխվել է ծննդավայր, որտեղ աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում` «Նամուս» (1925թ.), «Նաթելլա» (1926թ.), «Շորն ու Շորշոր» (1926թ.), «Զարե» (1926թ.), «Ղուլ» (1927թ.), «Չար ոգի» (1927թ.), «Խասփուշ» (1927թ.), «Տունը հրաբխի վրա» (1928թ.), «Կիկոս» (1931թ.), «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Լեռնային արշավ» (1939թ.) և այլն: Նաև կատարել է ադմինիստրատիվ աշխատանքներ մի շարք ֆիլմերում: 1933թ. արժանացել է Հայաստանի, 1939թ.` Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: