Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Գաբրիել Գյուրջյանի որդին: 1949թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է հիմնականում բնանկարչության բնագավառում: Հայրենի բնությունը պատկերել է ազգային իրապաշտպանական արվեստի ավանդույթներով, միաժամանակ ջերմությամբ և քնարականությամբ զուգորդված իր կտավներին հաղորդել իմպրեսիոնիստական լիցք: Գործերից են` «Վաղ գարուն» (1953թ.), «Սևանը առավոտյան» (1960թ.), «Գետափ գյուղը» (1970թ.), «Ուշ աշուն» (1983թ.), «Ամպամած օր Եղեգնաձորում» (1985թ.), «Ձմեռ» (1999թ.), «Սևանը ձմռանը» (2000թ.) և այլն: Աշխատանքներից պահվում են ՀՀ թանգարաններում: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: