Zark Foundation

Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյան

Բեմադրիչ

Ծնվել է 1940թ. հոկտեմբերի 2-ին, Թբիլիսիում: 1957թ. դարձել է Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի օժանդակ դերասան: Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երրորդ կուրսից տեղափոխել և 1965թ. ավարտել է Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան գեղարվեստաթատերական պետական ինստիտուտը` Դոդո Ալեքսիձեի արվեստանոցը: 1965թ-ից աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանիանվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1970-74թթ և 1980-94թթ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա նաև` գեղարվեստական ղեկավարը: Խաղացած ներկայացումներից են` Գ.Տեր-Գրիգորյանի «Ա՜խ, ներվեր, ներվեր» (Ջայլամ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով) և այլն: Գործունեության տարիներին բեմադրել է շուրջ 50 ներկայացում, այդ թվում` Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Պ.Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ», «Սողոմոն Թեհլերյան», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», Բրանդոյի «Չարլեի մորաքույրը», «Կուկարաչա», Ն.Դումբաձեի «Հավերժության օրենքը», «Պատուհանից այն կողմ գարուն է» և այլն: 1988թ. Սպիտակի երկրաշարժին նվիրված բեմադրել է «Եռաձայն պատարագ» պիեսը, որը բեմադրվել է նաև Հայաստանում և Լիտվայում: 1994թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շուրջ տասը տարի աշխատել է որպես հեռուստախմբագիր, ապա` Ռուսաստանի OPT և PTP ալիքների ռադիոխմբագիր: 1982թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: