Ծնվել է 1958թ. հուլիսի 23-ին, Երևանում: Կինոռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանի որդին է: Ավարտել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 1974-77թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1981թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1977թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ: Նկարահանել է «Սիրամարգի ճիչը» (1982թ.), «Դեմքով դեպի պատը» (1989թ.), «Լաբիրինթոս» (1995թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Սողանք» (2009թ.) գեղարվեստական ֆիլմերը, Երևանին նվիրված «Քանի դեռ կամ» (2004թ.) վավերագրական ֆիլմը: Նկարահանվել է «Ապրեցեք երկար» (1979թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «Խնկարկում» (2007թ.) և այլ գեղարվեստական ֆիլմերում: Եղել է բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակների դափնեկիր: 2003թ. նախաձեռնել է «Բարև, ես եմ» երևանյան երիտասարդական կինոփառատոնը: Հանդիսանում է Հայաստանի կիեմատոգրաֆիստների միության և «Նոր այգի» հիմնադրամի վարչությունների անդամ: 2009-18թթ եղել է Երևանի ավագանու անդամ: 2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: