Ծնվել է Վրաստանի Խելտուբանի գյուղում: Եղել է Թումանովների իշխանական տոհմից, թատերագետ, լրագրող Գեորգի Թումանովի եղբայրը: Ավարտել է Թիֆլիսի պանսիոնի դասընթացները: Ծառայել է որպես իրավաբան: 18-20 տարեկան հասակում սկսել է գրել, թարգմանել է Ա.Պուշկինի երկերից: 1850-ական թվականներին «Ցիսկարի» վրացական առաջին ամսագրում տպագրել է բանաստեղծություններ, ֆելիետոններ: Եղել է Վրաստանի առաջին ֆելիետոն գրողը: Թղթակցել է նաև տեղի ռուսական մամուլին: Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի հայակկան պանթեոնում: