Ծնվել է Գանձակում (այժմ՝ Ադրբեջանում): Բեմական գործունեությունն սկսել է 1927թ-ից, Բաքվի հայկական թատրոնում: Եղել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան թատրոնի հիմնադիրներից (1932թ.), ռեժիսոր, տնօրեն: Խաղացել է բազմաբնույթ դերեր, սակայն դերասանական անհատականությունը դրսևորվել է առավելապես հերոսառոմանտիկական դերակատարումներով: Լավագույն դերերից են՝ Սեյրան, Օթարյան (Ա.Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Պեպո (Գ.Սունդուկյանի «Պեպո»), Նեզնամով (Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Գյուլումսարով (Ա.Ալեսկերովի «Ուլդուզ»), Յագո (Վ.Շեքսպիրի «Օթելլո») և այլն: 1960թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ստեփանակերտում: