Ծնվել է Շուշիում: 1943թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1951-70թթ եղել է «Հայաստան» հրատարակչության, 1972-83թթ` Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր: Առաջին գիրքը լույս է տեսել 1940թ.: Այնուհետև հրատարակվել են «Ալեկոծված հույզեր» (1943թ.), «Գարնանային» (1948թ.), «Լեռնաղբյուր» (1954թ.), «Պատիվ» (1958թ.), «Օրեր և խոհեր» (1963թ.), «Ղարաբաղյան նվագներ» (1968թ.), «Հավատամք» (1978թ.), «Մինչև այստեղ» (1985թ.) բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները: Գրել է նաև մանուկների համար («Մեր գետը», 1950թ., «Արմենը», 1956թ., «Ոսկեվազիկը», 1967թ.): Բեմադրվել են նրա «Երկու հանդիպում» և «Ժամանակի ստուգում» դրամաները: Բանաստեղծի ստեղծագործությունների բովանդակությունը մարդու և բնության, անհատի և հասարակության փոխհարաբերության քնարական խոհն է: Մահացել է Երևանում: